«Էվերթոն»-ի մարզիչ Ալան Ստաբսը հայտարարել է, որ այս ամառ թիմի պաշտպան Լեյտոն Բեյնսը ցանկանում էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ի սկզբանե ակումբը չէր նախատեսում վաճառել Ֆելաինիի կամ Բեյնսի տրանսֆերային իրավունքները: Տրանֆերային պատուհանի վերջին օրվա մինչև ժամը 19:00-ն մենք ոչ մի բանակցություն չենք վարել:
Սակայն, երբ արդեն հայտնի դարձավ, որ Լուկակուն միանում է «Էվերթոն»-ին, ակումբը համաձայնվեց բանակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Ֆելաինիի տրանսֆերը կայացավ, ու մենք որոշեցինք բաց չթողնել Բեյնսին: Սակայն խաղացողը տենչում էր միանալ «մանկունիանցիներ»-ին»,- հայտարարել է Ստաբսը:








































