Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Ազատ ոճայինների պայքարի ավարտից հետո մրցագորգերը տրամադրվել են հունահռոմեական ոճի ըմբիշներին:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ամոյանը քառորդ եզրափակիչում 0:7 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Նուրսուլթան Կալմուրզաևի նկատմամբ:
Մինչ այդ նա պարտության էր մատնել ուկրաինացի Վյուգար Ռագհիմովին և բելառուս Էլբեկ Տաժյեուին:





































