Սեպտեմբերի 21-ին Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ուժերն է չափելու «Նյուրնբերգ»-ի հետ:
Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել խաղը:
«Յուրգեն Կլոպը կարող է նոր փորձարկումներ անել կապված կազմի հետ, և չի բացառվում, որ Հենրիխ Մխիթարյանը բաց թողնի խաղը»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն 5 խաղերից հետո ունի նույնքան հաղթանակ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:







































