Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գոհ է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի ցուցադրած խաղից:
«Ռունին ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Նա դա ապացուցեց նաև «Բայեր»-ի դեմ խաղում: Ուեյնը կրկին միտված է դեպի հակառակորդի դարպասը: Երջանիկ եմ տեսնել դա:
Ռունին ու վան Պերսին կարող են բազմաթիվ հաղթանակներ պարգևել թիմին»:
Հիշեցնենք, որ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է գալիս 2004թ.-ից:








































