Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը կարծում է, որ թիմն ի զորու է պայքարել տիտղոսների համար: Ուոլքոթը խոստովանել է, որ զինագործները հեռու են իրենց լավագույն մարզավիճակից:
« «Արսենալ»-ում ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են ֆանտաստիկ խաղ ցուցադրել: Կարծում եմ, որ հաջողության հասնելու համար ժամանակ է հարկավոր: Մոտ ժամանակներս կարող ենք ձեռք բերել մեր լավագույն մարզավիճակը:
Բազմաթիվ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են օգտակար լինել թիմին: Երբ նրանք ապաքինվեն, հիմնական կազմում տեղի համար պայքարն ավելի կթեժանա, ինչից կշահի միայն ակումբը:
Կարծում եմ՝ այս մրցաշրջանում կարող ենք իրական պայքար մղել տիտղոսների համար»,- ESPN-ը մեջբերում է Ուոլքոթի խոսքերը:






































