Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վստահ է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ հաջողությունների կհասնի թիմի գլխավորությամբ:
Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ մարզչական շտաբի ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստները փոխադարձ հարգանքով են վերաբերում միմյանց:
«Հաջողությունները ժամանակ են պահանջում: Կարող եմ ասել, որ մեր թիմի գլխավոր մարզիչը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հիանալի համագործակցում են միմյանց հետ: Մենք բոլորս աջակցում ենք և օգնում միմյանց: Գվարդիոլան հաջողությունների կհասնի «Բավարիա»-ում»,- նշել է Ռոբենը:




































