Դեռևս վաղ է քննարկել Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման ապագա ծրագրի մանրամասները: Սիրիա ամերիկացի զինվորներ ուղարկելու ոչ մի ծրագիր առայժմ չկա: Նման պատասխան է տվել Պենտագոնի մամլո ծառայությունը ITAR-TASS գործակալությանը, որը խնդրել է մեկնաբանել ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, թե իբր մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, պատրաստ են զինծառայողներ ուղարկել Սիրիա՝ Դամասկոսին օգնելու ոչնչացնել քիմիական զենքը:
«Ներկայում ԱՄՆ-ի կառավարությունը կենտրոնացած է այն բանի վրա, որպեսզի Սիրիայի կառավարությունը ժամանակին ներկայացնի հստակ տեղեկատվություն քիմիական զենքի իր ծրագրի մասին, ինչպես նաև ապահովի միջազգային տեսուչների անարգել մուտքը հայտարարագրված և չհայտարարագրված օբյեկտներ՝ նմուշներ վերցնելու, նկարագրություն կազմելու և գնահատականներ տալու համար»,- ասել է մամլո ծառայության աշխատակից Բիլ Սփիքսը:
Նա նշել է, որ ներկայում Սիրիա ամերիկացի զինծառայողներ ուղարկելու ծրագրեր չկան:









































