Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկեղեցուն կոչ է արել նոր մոտեցում գտնել համասեռամոլների, աբորտների և հակաբեղմնավորիչների նկատմամբ: Նա խոստովանել է, որ իրեն շատ հաճախ քննադատում են այդ խնդիրների վրա բավարար ուշադրություն չդարձնելու համար:
Նախորդ շաբաթ եպիսկոպոս Թոմաս Թոբինը եպիսկոպոսական թերթերից մեկում գրել է, որ հիասթափված է, քանի որ Հռոմի պապը չի աջակցում աբորտների արգելքին:
«Մենք չենք կարող պարտադրել այնպիսի հարցերում, ինչպիսիք են աբորտները, միասեռական ամուսնությունները և հակաբեղմնավորիչներ օգտագործելը: Այդ հարցերի հետ կապված եկեղեցու ուսումունքը հստակ է, իսկ ես եկեղեցու որդի եմ: Սակայն անհրաժեշտ չէ անդադար խոսել այդ թեմաների շուրջ»,- ասել է Պապը:
Այս մասին հաղորդում է BBC-ն:










































