ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է հաջորդ շաբաթ Սիրիայի հարցով պարտավորեցնող որոշում կայացնի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ պետք է պատրաստ լինի գործելու»,- ասել է քաղաքական գործիչը:
Քերին ընդգծել է, որ հարկավոր է «բոլորի օգնությունը, որպեսզի ՄԱԿ-ը հավատարիմ մնա իր հիմնական սկզբունքներին, որպեսզի ընդունվի պարտադրող բանաձև, և այն ներառի հնարավոր բոլոր մեխանիզմներից ամենախիստը»:








































