«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կատակել է աշխարհահռչակ վազորդ, օլիմպիական ռեկորդակիր Ուսեյն Բոլտի հետ:
«Ուսեյն Բոլտը բավականաչափ լավը չէ «Մանչեսթեր Սիթի»-ի համար, բայց նա լավ շանսեր ունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղալու համար»,- ասել է Ագուերոն այն բանից հետո, երբ երկու մարզիկները մասնակցել են Puma ընկերության գովազդային ակցիայում:
«Պետք է խոստովանեմ, որ տպավորված եմ Ագուերոյի որակներով: Ցանկանում եմ նրան «վնասել» առաջիկա մանչեսթերյան դերբիին ընդառաջ, բայց նա բավականին լավն է»,- ասել է Բոլտն իր հերթին:
«Ինչ էլ լինի, վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կկարողանա կասեցնել Ագուերոյին ու երեք միավոր վաստակել»,- եզրափակել է Բոլտը:









































