Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է քրեական շրջանակներում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Վագիֆ Բակինսկին: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Քրեական հեղինակության իսկական անունը Վագիֆ Սուլեյմանով է, սակայն հայտնի է Բակինսկի անունով: Նա ձերբակալվել է օգնականի հետ՝ «Մերձմոսկովյան երեկոներ» ռեստորանում:
Ոստիկանները 48-ամյա Բակինսկուն կասկածում են գործարարից 18 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Նա ձերբակալվել է գումարի մի մասը ստանալու ժամանակ:
Նրանց հանդեպ հարուցվել է քրեական գործ: Բազմիցս դատապարտված «օրենքով գողը» բանտից դուրս է եկել այս տարվա հուլիսին:









































