AS-ի փոխանցմամբ՝ «Վալենսիա»-ի պաշտպան Ադիլ Ռամին հայտնվել է իտալական «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում:
Նեապոլյան ակումբի ղեկավարությունը մտադիր է Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերը ձեռք բերել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պարբերականը տեղեկացնում է, որ պաշտպանը Ռաֆայել Բենիտեսի տրանսֆերային ցուցակի առաջին տեղում է:
Ինչ վերաբերում է Ռամիին, ապա նա բազմիցս հայտարարել է ակումբային գրանցումը փոխելու ցանկության մասին:








































