Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը և հայտնաբերել է նաև սպանվածի դին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Շիրակի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը տարիներ առաջ ծեծելու միջոցով սպանել է մի աղջկա, ում անունը Դիանա է:
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցների հետ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ա. Շահբազյանին:
Վերջինս խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է:
shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ կեսգիշերին, Ա. Շահբազյանը ոստիկաններին մատնացույց է արել տանը հարակից շինության այն պատը, որի տակ նա թաղել է մահացածին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































