2013թ. մինչև 50 տարեկան ամենահարուստ 400 ամերիկացի գործարարներից միայն վեցը ոչ մի անգամ ամուսնացած չի եղել, ինչը կազմում է մասնակիցների ընդհանուր թվի 1.5%-ը՝ գրում է Forbes-ը:
Եվս վեց ամուրիներ չեն համապատասխանել տարիքային շեմին: Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում տարեցտարի նվազում է միլիարդատեր ամուրիների թիվը:
Վեց ամուրիներից ոմանք հարաբերությունների օրինականացման շեմին են, այդ թվում՝ Twitter-ի և Square-ի հիմնադիր Ջեք Դորսին:
Բրիտանացի մոդել Լիլի Քոուլի հետ հարաբերությունները խզելուց հետո նա սկսել է հանդիպել յոգայի մարզիչ Քեյթ Գրիրի հետ: Սարերի հետևում չէ նաև eBay-ի նախկին նախագահ Ջեֆ Սքոլի հարսանիքը:
Ամենահարուստ ամուրիների ցուցակում միայն մեկն է խոշոր կարողության ժառանգորդ, մյուսները զրոյից են ստեղծել ընկերությունները կամ կարիերան սկսել խոշոր կորպորացիաներից:









































