Չինաստանում ուղևորը վարորդից խլել է ղեկը, ինչը հանգեցրել է ՃՏՊ-ի։ Պատահարի հետևանքով տրանսպորտաին միջոցը կողաշրջվել է։ Հաղորդվում է, որ նման քայլի տղամարդուն մղել է վեճը կնոջ հետ։ CGTN չինական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Գուանդուն նահանգում։
Վթարի հետևանքով տուժել է 8 մարդ։ Իրավախախտը ձերբակալվել է։ Տեղի տրանսպորտային վարչությունը հաստատել է տեսագրության իսկությունը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, Դունգուան և Գուանչժոու քաղաքները միացնող մայրուղու վրա։









































