Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ է հայր դարձել: Այս մասին հայտնում է պորտուգալական SIC հեռուստաալիքը: Փոխնակ մայրը պորտուգալացու համար երկվորյակ է ունեցել:
Հաղորդվում է, որ երկվորյակները, ում անվանել են Եվա և Մատեո, ծնվել են ԱՄՆ-ի արևմտյան մերձափնյա շրջանում: 32-ամյա ֆուտբոլիստը կամ նրա ներկայացուցիչներն այս տեղեկությունը չեն հաստատել:
Ռոնալդուն արդեն մի տղա ունի, ում ևս փոխնակ մայր է ունեցել: Հիմա Քրիշտիանու Ռոնալդու-կրտսերն արդեն 6 տարեկան է, նա հոր պես ֆուտբոլ է խաղում:









































