Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով երեկ «Այաքս»-ի դեմ ՉԼ հանդիպմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, հայտարարել է, որ անձնական նվաճումներն իր համար ամենակարևորը չեն:
«Երջանիկ եմ, որ Չեմպիոնների Լիգայում խփած գոլերիս թիվը հասցրել եմ 62-ի: Բայց ավելի երջանիկ եմ, որ թիմը որակյալ խաղ ցուցադրեց ու հաղթեց:
«Այաքս»-ը լավ տպավորություն էր գործում: Նրանք փորձում էին խլել գնդակն ու վերահսկել հանդիպման ընթացքը:
Հաճելի է խաղալ թիմի դեմ, որը փորձում է բաց ֆուտբոլ ցուցադրել: Ավելի կարևոր նպատակներ կան, քան Ռոուլի արդյունավետության ռեկորդը գերազանցելը: Թիմային նվաճումներն ավելի մեծ նշանակություն ունեն»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































