«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Սելթիկ»-ի դեմ խաղում: Հիշեցնենք` «ռոսսոներիներ»-ը վստահ հաղթանակ են տարել` 2:0 հաշվով:
«Մեզ համար կարևոր էր այս հաղթանակը: Այն ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: Ես երջանիկ կլինեի, եթե բոլոր հանդիպումներն այսպես ավարտվեին:
Կարելի է ասել, որ մեր մրցակիցը վերահսկում էր գնդակը առաջին 15 րոպեների ընթացքում: Այնուհետև բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Խաղն ամբողջությամբ անցավ մեր վերահսկողության տակ: Բախտներս մի քիչ բերեց առաջին գոլի դրվագում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:









































