Իտալական «Նապոլի»-ի սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը մեկնաբանել է հաղթանակը Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՉԼ շրջանակներում «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2:1 հաշվով:
«Մեզ հիանալի թիմ էր դիմակայում: «Բորուսիա»-ն լավ էր խաղում նույնիսկ կարմիր քարտ ստանալուց հետո: Հիանալի է, որ հաղեթցինք Չեմպիոնների Լիգայի նախորդ տարվա եզրափակիչի մասնակցին:
Այս խաղում ավելի աչալուրջ էի գործում, քան Ա Սերիայի հանդիպումների ժամանակ: կարծում եմ՝ առջևի գծում իմ ու Իգուաինի համագործակցությունն արդյունավետ էր»,- հայտարարել է կիսապաշտպանը:










































