Չինաստանում այսօր տոնում են աշնան կեսի ռոմանտիկ տոնը, որը նշվում է ավանդական օրացույցի 8-րդ ամսվա 15-րդ օրը, գրում է ITAR-TASS-ը:
Այս օրն ընդունված է ամբողջ ընտանիքով ուտել «լուսնային բլիթներ» տարբեր միջուկներով, որոնց կլոր տեսքը մարմնավորում է լուսնի սկավառակը: Դա ընտանեկան միասնության խորհրդանիշ է, որը նշանավորում է գյուղատնտեսական միասնությունը:
Երեկոյան ռեստորաններում ասեղ գցելու տեղ չի լինի, այցելուները կնստեն բաց երկնքի տակ ու կհիանան լիալուսնով:
Չինական կենտրոնական հեռուստատեսությունը արդեն հայտարարել է, որ վերջին տասնամյակում ամենագեղեցիկ լիալուսինը երկնքում կհայտնվի Պեկինի ժամանակով ժ. 19:19-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժ. 23:19-ին):
Չինաստանում լուսնով հիանալու լավագույն վայր է հայտարարվել Լուգոուցյաո կամուրջը՝ Պեկինի արևմտյան մասում, Սիխու լիճը Հանչժոուում և Նամցո լիճը Տիբեթում:










































