Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչն անդրադարձել է իր թիմի դարպասին խփած առաջին գոլի և թիմի գլխավոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռացման հարցին:
«Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչու մրցավարն ինձ կրկին խաղադաշտի սահմաններից դուրս հրավիրեց: Բժիշկն արդեն ցուցաբերել ինձ անհրաժեշտ օգնությունը, արյունահոսությունը դադարել էր: Չգիտեմ, թե ինչ էր նկատել չորրորդ պաշտոնյան:
Իհարկե, «Նապոլի»-ի դեմ խաղում հաջողությունը երես էր թեքել «Բորուսիա»-ից: Կարծում եմ` ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե չլիներ այս դրվագը»,- ասել է ֆուտբոլիստը:








































