Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի անցած տարի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
Գործում որպես մեղադրյալ ներգրավված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր սայլակով ներկայացվել է դատարան:
Նշենք, որ դեռևս դեկտեմբեր ամսից այս գործով նիստեր չէին կայանում, քանի որ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում միայնակ քայլել: Իսկ քրեակատարողական վարչությունը չէր ապահովում պատշաճ պայմաններ նրան սայլակով դատարան ներկայացնելու համար:
Մեկ ամսից ավելի էլ փորձաքննություն էր նշանակված՝ պարզելու համար, թե արդյոք նա կարո՞ղ է տեղաշարժվել, թե՞ ոչ: Փորձաքննության պատասխանները, թերևս, այսօր կներկայացվեն նիստի ժամանակ:
Դատական նիստը քիչ անց կմերկնարկի:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի









































