Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ն ճնշում չի գործադրել Ուկրաինայի վրա ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման և Մաքսային միության կազմում ընդգրկվելու միջև ընտրության հարցում: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի հետ Ուկրաինայի քաղաքական և տնտեսական համագործակցությունը չպետք է ընկալվի որպես Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների խոչընդոտ:
Ռոմպեյը նշել է, որ ընտրության խնդիրը կրում է տեխնիկական, ոչ թե քաղաքական բնույթ:
Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:










































