Մոսկվայի «Սպարտակ»-ի հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է բաց թողնել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում կայացող «Սպարտակ» – ԲԿՄԱ մոսկովյան դերբին:
«Օզբիլիսը դեռևս լիովին չի ապաքինվել սննդային թունավորումից: Դեռևս հստակ չենք կարող ասել, թե ինչպիսի վիճակում կլինի նա մինչև կիրակի»,- «Սպարտակ»-ի բժշկի խոսքերն է մեջբերում СЭ-ն:
Հիշեցնենք, որ Արազը թունավորվել էր Հայաստանի հավաքականում գտնվելու ժամանակ, սակայն խաղադաշտ դուրս եկավ Դանիայի դեմ խաղում:








































