Ադրբեջանական Trend գործակալությունը գրում է, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը դիմել է իրեն երրորդ երկիր ուղարկելու խնդրանքով: Այս մասին գործակալությանը հայտնել է Գերիների, պատանդների, անհետ կորածների Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովին:
Ավելի վաղ Սաիլովը հայտարարել էր, որ Ինջիղուլյանն, ըստ ցանկության, կարող է վերադառնալ Հայաստան կամ երրորդ երկիր այն բանից հետո, երբ կպարզվի, թե նա ինչ պատճառով է հատել շփման գիծը:
Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր և հատել Ադրբեջանի սահմանը: