Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը բժշկական հետազոտություն է անցել:
«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կասիլյասը ձախ կողոսկրի վնասվածք է ստացել, սակայն այն լուրջ չէ: Դարպասապահի ապաքինման ժամկետը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման 14-րդ րոպեին Կասիլյասը բախվել է Սերխիո Ռամոսի հետ և ստիպված եղել լքել խաղադաշտը:







































