Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը իր կարծիքն է հայտնել մայիսի 4-ին կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման վերաբերյալ:
«Բոլորը հասկանում են, որ մեզ կարևոր հանդիպում է սպասվում: Առաջիկա մարզումների ժամանակ մենք կգնահատենք ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը: Սկզբում մենք ցանկանում էինք ամբողջ հավաքն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, սակայն այնտեղ համապատասխան պայմաններ չկային մարզումներն անցկացնելու համար: Մեր ֆուտբոլիստները պարտավոր են անմնացորդ նվիրումով խաղալ: Ցանկանում եմ ասել, որ ես գոհ եմ ընտրական հանդիպումներին ֆուտբոլիստների տրամադրվածությունից»,- Ադվոկատի խոսքերն է մեջբերում Чемпионат.ру-ն։








































