Google-ը թողարկում է Nexus շարքի նոր էտալոնային սմարթֆոնը: Հերթական «գուգլֆոնի» մասին ոչինչ հայտնի չէր և վստահություն չկար, որ նման սարքավորում կթողարկվի 2013-ին: Նոր սարքավորման մասին լուրեր սկսեցին տարածվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ հիմա դրա մասին հայտնի է գրեթե ամեն ինչ:
Լուրերը սկսեցին տարածվել այն տեսահոլովակի հրապարակումից հետո, որը ներկայացնում էր նոր Android-4.4 (KitKat) օպերացիոն համակարգը, որտեղ Google-ի աշխատակիցները նկարահանում էին շոկոլադե ռոբոտին ինչ-որ սարքավորմամբ, որը շատ նման էր նոր սմարթֆոնի: Դրանից մոտ մեկ շաբաթ անց ամերիկյան FCC վարչությունը, որին հանձնել էին սարքավորումը սերտիֆիկացիայի համար, պատահաբար բացահայտել էր դրա բնութագրերը:
Փաստաթղթերում ասվում էր որ դա 5 դյույմանոց Full HD դիսփլեյ և բավականին հզոր Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր ունի, բայց ներդրված մարտկոցի ծավալն անսպասելիորեն փոքր է: Ավելի ուշ համացանցում հայտնվել էր սարքավորման մի քանի լուսանկար:










































