Ֆրանսիայում հասարակության մեջ հուզումների ալիք է բարձրացրել Նիցցայում ոսկերչական խանութի վաճառող Ստեֆան Թյուրքին մարդասպանության մեջ մեղադրելը, ով կրակել է խանութը կողոպտել ցանկացող ավազակի վրա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ի պաշտպանություն 67-ամյա վաճառողի՝ սեպտեմբերի 16-ին Նիցցայի փողոցներ է դուրս եկել 1000-1500 մարդ: Բացի այդ, 1.6 մլն մարդ նրան իր աջակցությունն է հայտնել՝ like-ելով Facebook-յան հատուկ նրա համար ստեղծված էջում:
Կանխամտածված սպանության մեջ մեղադրվող Թյուրքն այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Նա նաև մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին: Խանութը, որտեղ աշխատում էր Թյուրքը, կողոպտել է 19-ամյա մի երիտասարդ: Երբ հանցագործը փողոց է դուրս եկել, Թյուրքը կրակել է նրա մեջքին և սպանել: Գողի հանցակցին հաջողվել է փախչել:









































