Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային քաղաքականությունը:
«2002 թվականից ի վեր «Ռեալ»-ը տրանսֆերային շուկայում ծախսել է 1.2 մլրդ եվրո: Մենք նույնպես ծախսում ենք տրանսֆերային շուկայում, բայց ոչ այնպես, ինչպես «Ռեալ»-ը: Մենք ունենք Մեսսի, Պեդրո, Չավի, Ինյեստա, Պույոլ, Վալդես՝ մի ամբողջ սերունդ, որն ակումբին արժեցել է 0 եվրո:
Հենց այստեղ է թաքնված «Ռեալ»-ի դեմ պայքարում մեր հաջողության բանալին: Այո, մենք հրավիրել ենք Իբրահիմովիչին, Վիլյային, Նեյմարին, բայց դա արել ենք տարբեր տարիների:
«Ռեալ»-ը ձեռք բերեց Բեյլի, Իսկոյի, Իլյարամենդիի տրանսֆերները մրցաշրջանից հետո, որտեղ ոչինչ չէր նվաճել»,- հայտարարել է Պիկեն:









































