Վանաձորում աշխատատեղերի բացակայության և սոցիալական ծանր պայմանների հետևանքով անապահով, թշվառ քաղաքացիները, կարիքից դրդված, սնունդ են հայթայթում նույնիսկ աղբարկղերում:
Քաղաքում մուրացկանների կարելի է հանդիպել հատկապես ծայրամասային` Բազում, Դիմաց, Տարոն, թաղամասերում:
«Առաջին լրատվական»-ի տեսախցիկն այս անգամ նման տեսարան է արձանագրել քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում:









































