Թեև Ջեյմս Քեմերոնի «Ավատար-2» ֆիլմը հավանաբար վարձույթ դուրս կգա միայն 2016թ., սակայն նախագծի շուրջ արդեն շատ շշուկներ են պտտվում: Այսպես. նոր ֆիլմում գեներալ-չարագործի դերակատարման համար շրջանառվում է Առնոլդ Շվարցենեգերի անունը:
Latino-Review ինտերնետ-պորտալի հաղորդմամբ՝ ֆիլմի շարունակության մեջ դերաասանը կմարմնավորի չարգործի:
Հիշեցնենք, որ Քեմերոնը արդեն 3 անգամ աշխատել է Շվարցենեգերի հետ՝ «Տերմինատոր», «Տերմինատոր-2» և «Ճշմարտանման սուտ» ֆիլմերում:
«Ավատար-2»-ում դարձյալ կխաղան Զոի Սալդանան, Սեմ Ուորթինգթոնն ու Սիգուրնի Ուիվերը:








































