Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Խաղողի բերքն առաջիկա տարիներին քիչ կլինի

Արմավիրի մարզում կարկտահարությունների հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կատարած աշխատանքները հսկայական են: Սեպտեմբերի 17-ին թեմայի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Իբրև կարևորագույն քայլ նախարարը նշեց գյուղացիական տնտեսություններին սերմերի տրամադրումը՝ կրկնացան կատարելու համար. տնտեսություններին տրամադրվեցին 87 մլն դրամի՝ 24 տոննայից ավելի սերմեր 3800 հա տարածքի համար, մոտ 207 մլն դրամի չափով հողի հարկից ազատվեցին, 650 մլն դրամի՝ ջրի վարձից, տրամադրվեց 100 տոննա անվճար դիզելային վառելանյութ:

«Վարկերի հետաձգումը կատարվեց բոլոր բանկերի միջոցով. նրանք ըմբռնումով մոտեցան այդ հարցին, դրանք հետաձգվեցին գյուղացիների ցանկությամբ, վարկերը ձևակերպվեցին հայկական դրամով, սուբսիդավորվեցին, ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն ունեցող տնտեսություններին լրացուցիչ վարկեր տրամադրվեցին: Սոցիալապես անապահով մոտ 1600 ընտանիքներին 50 հազար դրամի միանվագ օգնություն հատկացվեց: Սա հսկայածավալ աշխատանք է, որը մինչև այսօր շարունակվում է»,- ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ պիտի տեղադրվեն լրացուցիչ 50 հակակարկտային կայաններ, եղածներից 38-ը, որոնք կենտրոնացված կարգով չեն կառավարվում, այսինքն՝ ԱԻ նախարարության կողմից, լրացուցիչ ֆինանսական ծախսերի միջոցով կվերազինվեն՝ մեկ կենտրոնից կառավարելու համար:

Կարկտահարությունից հետո Արմավիրի մարզին օժանդակել են նաև Կարմիր խաչը, Մայր աթոռը: Կարապետյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ կատարվում են մթերման աշխատանքներ: Նրա խոսքով՝ այս տարի ծիրանի ծավալները մեծ էին, անգամ կարկտահարության հասցրած վնասների պարագայում: Մեծ աշխատանք են կատարել նաև մթերող ձեռնարկությունները, որոնց շնորհիվ ամբողջ հումքը մթերվել է, և կորուստներ չեն եղել, գրանցվել են առանձին խնդիրներ՝ հերթերի կուտակման, ուշացումների հետ կապված: Խաղողի բերքահավաքը մարզում սկսվել է արդեն: Կարապետյանի փոխանցմամբ՝ բոլոր մթերող կազմակերպությունների կողմից այս տարի պահանջարկը մեծ է՝ մոտ 170 000 տոննայի չափով: Երեք խոշոր գործարաններ հայտարարել են, որ անսահմանափակ քանակով խաղող են մթերել: Մարզում ամենից մեծ վնասներ են կրել խաղողի այգիները, որոնց վերականգնման համար մեկ-երկու տարի կպահանջվի, այսինքն՝ առաջիկա մեկ-երկու տարում խաղողի բերքը պակաս կլինի: Գյուղնախարարը տեղեկացրեց, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ են գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալել: Սա նախարարը կարևորում է՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը:

«Կարկտահարության վտանգը մեր հանրապետությունում միշտ կա, ես չեմ ասում, որ հենց վաղն այս համակարգը պիտի դրվի, սակայն լուրջ աշխատանքներ են կատարվում այն ներդնելու համար: Մենք ապահովագրության դաշտում կարող ենք ընդգրկել գյուղտեխնիկայի, անասնապահության ոլորտները»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում