Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալը բանակցել է «Նապոլի»-ի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ:
Մենեջերը հրաժարվել է հայտնել բանակցության մանրամասները: Նա նշել է միայն, որ «Նապոլի»-ն շատ հզոր ակումբ է, որը մեծ նվաճումներ կունենա Չեմպիոնների Լիգայում:
«Չեմ կարող ասել, թե որքան երկար եմ զրուցել Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ: Այն կմնա մեր մեջ: Կարող եմ ասել միայն, որ հանդիպումը վերջերս է կայացել: «Նապոլի»-ն հզոր ակումբ է: Թիմը գլխավորում է հիանալի մարզիչ` ի դեմս Ռաֆայել Բենիտեսի»,- ասել է գործակալը:








































