«Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբայի կարծիքով` իր թիմը կարող է առավելության հասնել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:
«Ռեալ»-ը բաղկացած է բացառապես բարձրակարգ ֆուտբոլիստներից: Թիմի ղեկավարներն իրականացրել են մի քանի տրանսֆերային գործարք, որոնք էլ ավելի են հզորացրել «արքայական ակումբ»-ը:
Սակայն մենք կարող ենք վտանգավոր լինել ցանկացած թիմի համար: «Գալաթասարայ»-ը կրկին կարող է առավելության հասնել «Ռեալ»-ի նկատմամբ»,-ասել է Դրոգբան:







































