Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Գալաթասարայ»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Սա շատ կարևոր մրցաշար է, որում բոլորս ցանկանում ենք հաղթել: Այս մրցաշարին մասնակցում են հավասար թիմեր:
Մենք շատ բարձրակարգ թիմ ունենք: Վաղը խաղալու ենք մի մարզադաշտում, որում շատ բարդ է ելույթ ունենալը, քանի որ կա մեծ ճնշում ու դաշտի տերերին ցուցաբերվում է անսահման աջակցություն: Սա թիմի բնավորությունը ցույց տալու համար շատ լավ փորձություն կլինի:
Դարպասում կլինի Իկեր Կասիլյասը: Ես իմ ենթակայության տակ երկու շատ լավ դարպասապահներ ունեմ: Դիեգոն արժանի է առաջնությունում խաղալուն, իսկ ահա Իկերը կխաղա Չեմպիոնների Լիգայում»,- նշել է Անչելոտին:








































