Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (21 մլն եվրո տարեկան):
«Կշարունակեմ պայքարել թիմի հաջողությունների և ամեն ինչ անել այս մարզաշապիկով բարձունքների հասնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին: Հնարավոր է՝ ես այս ակումբում մնամ մինչև մարզական կարիերայիս ավարտը:
Այս ակումբը լավագույնն է աշխարհում և ես, իսկապես, երջանիկ եմ: Այն, որ ես աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն եմ, կարևոր չէ ինձ համար:
Գումարը նույնպես կարևոր է, ես չեմ ստում, բայց այն ամենակարևորը չէ ֆուտբոլում: Ամենակարևորն աշխարհի լավագույն ակումբում հանդես գալն է:
Մեր ակումբի նախագահը միշտ ձգտում է պայմանագիր ստորագրել լավագույն ֆուտբոլիստների հետ, և ես զգում եմ, որ նրանց թվում եմ: «Ռեալ»-ը հնարավորություն ունի հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցելու է»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































