Եռօրյա այցով Վրաստանում է գտնվում ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը:
ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի նախագահը կհանդիպի Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ օրենսդիր մարմնի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ:
Նախատեսվում է Կրիվոկապիչի հանդիպումը նաև ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակության անդամների, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչների հետ:









































