Մինչև ընթացիկ տարվա ավարտը Lufthansa ավիաընկերությունը կարող է վճար գանձել էկոնոմ դասի ուղևորներից՝ օդանավում տեղի նախնական ընտրության համար: Այս մասին հայտնում է avianews.com-ը:
Lufthansa-ի կոմերցիոն տնօրեն Յենս Բիշոֆի խոսքով՝ վճարն այդ ծառայության դիմաց կլինի «շուկայական»: Պարբերականի կարծիքով՝ էկոնոմ դասի ուղևորներն այդ ծառայության համար եվրոպական չվերթերի դեպքում կվճարեն 10, իսկ անդրմայրցամաքային չվերթերի համար՝ 40 դոլար:
Նշվում է, որ սկզբնական փուլում տեղերի ընտրությունը հասանելի կլինի միայն գործակալության միջոցով գնման դեպքում, ավելի ուշ՝ նաև համացանցով գնելիս:
Պարբերականը նշում է, որ այժմ ուղևորները, ովքեր գնել են ամենաէժան էկոնոմ դասի տոմսեր, կարող են տեղ ընտրել անվճար, սակայն թռիչքից մեկ օր առաջ միայն:







































