«Սթոք Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը իր թիմի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ ոչ-ոքի խաղալուց հետո, խոսել է «քաղաքայիններ»-ի մասնագետ Մանուել Պելեգրինիի մասին:
«Պելեգրինին պարզապես ոչնչացնում է հիանալի նախապատրաստված թիմը: Նա լավ մասնագետ է, բայց չի հասկանում Անգլիայի Պրեմիեր Լիգայի նրբությունները: Այստեղ չի կարելի մասշտաբային ռոտացիաներ իրականացնել: Յուրաքանչյուր հանդիպման հաշիվը շատ կարևոր է:
Սա Իսպանիայի առաջնությունը չէ, որտեղ առաջատարները մեծ առավելություն ունեն աուտսայդերների նկատմամբ: Սա Անգլիան է, այստեղ մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող թիմերը հաղթում են առաջատարներին, կամ միավորներ են խլում»,- հայտարարել է Հյուզը:








































