Այսօր Խարբերդի գերեզմանատանը բացվեց Պոդոլսկի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի գերեզմանաքարը:
Սերոբը 21 տարեկան էր, նոր էր վերադարձել բանակից: Նա մահացել է գլխում առաջացած քաղցկեցի պատճառով, որը, նրա հարազատների պնդմամբ, առաջացել է բանակում տևական ծեծի ենթարկվելուց հետո:
Հրաչյա Հարությունյանի որդու և մոր հուշաքարը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































