ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրւյցի ընթացքում Ֆիլիպինների առաջնորդ Ռոդրիգո Դուտերտեին պատմել է ամերիկյան երկու ատոմային սուզանավերի մասին, որոնք տեղակայված են Հյուսիսային Կորեայի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
«Մենք մարտական շատ ուժեր ունենք. երկու սուզանավեր, որոնք լավագույնն են աշխարհում, բայց այնպես չէ, որ ցանկանում ենք օգտագործել դրանք»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «խելագար է» և նշել, որ Պեկինը պետք է ճնշում գործադրի Փխենյանի վրա:








































