Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով այսօր պաշտոնապես երկարաձգեց պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հայտարարել է, որ չի մտածել «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին:
«Ազնիվ կլինեմ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ինձ շատ բան է տվել ու միշտ իմ սրտում տեղ կունենա, բայց այն արդեն անցյալում է:
Հիմա իմ տունն ու ընտանիքն այստեղ են` Մադրիդում, ու ես շատ ուրախ եմ դրա համար: Ես հարգում եմ մյուս ակումբներին, բայց նպատակս է այստեղ մնալն ու մինչև կարիերայիս ավարտը «Ռեալ»-ի գույները պաշտպանելը:
Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում, բայց ես ուզում եմ ևս 5 տարի մնալ այստեղ ու տիտղոսներ նվաճել: Ինձ համար ամեն ինչ ձեռնտու է այստեղ: Ամեն ինչ կանեմ ու կփորձեմ օգնել խաղընկերներիս խաղադաշտում», – նշել է պորտուգալացին:








































