65 տարեկանից բարձր ճապոնացի թոշակառուների թիվը աճել է 0.9%-ով և կազմում է երկրի բնակչության մեկ քառորդը՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Համապատասխան տվյալները հրապարակել է Ճապոնիայի վարչական և հաղորդակցության հարցերով նախարարությունը: Գերատեսչությունը վիճակագրությունը հրապարակում է ամեն տարի՝ Տարեցների օրվա նախօրեին, որը նշվում է սեպտեմբերի երրորդ երկուշաբթի օրը:
Գերատեսչության տվյալներով՝ Ճապոնիայում տարեցների թիվը ավելացել է 1.23 միլիոնով՝ հասնելով 31.8 միլիոնի: Ընդ որում, 65 տարեկանից բարձր իգական սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է կանանց 27.8%-ը, իսկ տարեց տղամարդկանց թիվը՝ տղամարդկանց 22.1%-ը: Սոցիոլոգների կանխատեսումներով՝ եթե պահպանվի այս ժողովրդագրական իրավիճակը, ապա 2035թ. թոշակառուների թիվը կկազմի երկրի բնակչության մեկ երրորդ մասը՝ գրում է gazeta.ru-ն:








































