Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Հանովեր»-ի դեմ կայացած հանդիպումը, որն ավարտվել է մյունխենցիների՝ 2:0 հաշվով տարած հաղթանակով:
«Առաջին խաղակեսում մենք այդքան էլ լավ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Հավաքականների հանդիպումներին մասնակցելուց հետո ֆուտբոլիստերը միշտ բարդությունների են հանդիպում:
Երկրորդ կեսում մենք բարելավեցինք մեր խաղը: Ավելի մեծ էներգիա ունեինք, ավելի շատ էինք շարժվում, և արդյունքում հաջողվեց գոլ հեղինակել: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:







































