Sport Mediaset-ի փոխանցմամբ՝ «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինն իր սպասելինքերն է հայտնել ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայանալիք խաղից:
«Ուրախ եմ, որ կարաղոցա երջանկացնել երկրպագուներին խփած գոլով: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Բենիտեսի հետ, համատեղ աշխատանքն ընթանում է լավ մթնոլորտում: Հուսով եմ՝ սա միայն սկիզբն է, քանի որ մենք պատրաստվում ենք ավելի մեծ հաջողութուններ գրանցել ապագայում:
Այժմ պետք է վայելել «Ատալանտա»-ի նկատմամբ տարած հաղթանակը և սկսել նախապատրաստվել «Բորուսիա»-ի դեմ դիմակայությանը»,- հայտարարել է Իգուաինը:







































