Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի՝ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի շրջանակներում «Համբուրգ»-ի նկատմամբ 6:2 հաշվով տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մենք անկասելի էինք: Հաճելի է տեսնել, թե ինչ հրաշալի խաղ են ցուցադրում մեր թիմի նորեկներ Մխիթարյանն ու Օբամեյանգը: Նրանք շատ լավ են ինտեգրվել թիմին:
Բաց թողնված գնդակները փոքր-ինչ փչացրել են վերջնական տպավորությունը: Հարկ է ավելի ուշադիր լինել ստանդարտ դիրքերում»,- Կլոպին մեջբերում է News aus Berlin-ը:







































