Instagram-ն անվանվել է հոգեկան աշխարհի համար ամենավնասակար սոցիալական ցանցը: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է BBC News-ը:
Ինչպես նշվում է պարբերականի նյութում՝ Առողջապահության Բրիտանական Թագավորական ընկերության անդամները (RSPH) սոցհարցում են անցկացրել 14-24 տարեկան 1.5 հազար մարդկանց միջև: Նրանց խնդրել են գնահատել, թե որ տարածված հավելվածներն են ավելի բացասական ազդեցություն ունենում հոգեկան աշխարհի վրա՝ առաջացնելով ընկճախտ, ագրեսիա և անհանգստության զգացում:
Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենավնասակարը Instagram-ն է: Նրան հետևել են Facebook-ը և Snapchat-ը: Գտնվել են նաև դրական ազդեցություն ունեցող հարթակներ, որոնցից առաջինը եղել է YouTube-ը, երկրորդը` Twitter-ը: