Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ռուսաստանը թանկացնո՞ւմ է գազը

Նավթը թանկանում է, հետևաբար թանկանում է նաև բնական գազը: Այս տրամաբանությամբ Ռուսաստանը, կարծես թե, մտադիր է թանկացնել կապույտ վառելիքը:

Վերջին շրջանում Լիբիայում նավթի արդյունահանման կրճատումը, ինչպես նաև մտավախությունը, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում, հանգեցրել են նավթի գների կտրուկ բարձրացման: Երբ ԱՄՆ-ն ակնարկեց, որ հրաժարվում է ռազմական գործողություններից, նավթի գները իջան` 2.4-2.6 տոկոսով (ըստ մակնիշների), բայց Լիբիայի պակաս արդյունահման պատճառով դեռ բարձր են: Ըստ ԱՄՆ տվյալի նավթի մատակարարման խափանումներն օգոստոսին կազմել են օրական 2.7 մլն բարել:

Այս դինամիկայի և նորությունների ֆոնին, Ռուսաստանն արդեն բարձրացնում է գազի գինը Բելառուսի համար: Ռուսական գազը այս երկրի համար թանկացել է` 1000խմ համար 163 դոլարից դառնալով 175 դոլար: Ըստ РИА «Новости»-ի, այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն: Նա այս հայտարարությունն արել է Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպումից հետո:

Անցած տարի Բելառուսը ռուսական գազ էր ստանում 1000 խմ-ն 165.6 դոլարով, այժմ գինը 163 դոլարից ցածր է: Ըստ Բելառուսի փոխվարչապետի մինչև 175 դոլար թանկացումը, շատ աննշան է:

Իհարկե, թանկացումն աննշան է, եթե հաշվի առնենք, որ Բելառուսը միակ երկիրն է, որ այդքան էժան ռուսական գազ է ստանում: Այստեղ թանկացումը մոտ 12 դոլար է կամ մոտ 7.4 տոկոս` 1000 խմ հաշվով և սա այն դեպքում, երբ Բելառուսն ունի արտոնյալ կարգավիճակ այլ երկրների համեմատ: Այսինքն, եթե այս երկրում փաստացի գազի գինը բարձրանա, ուրեմն թանկացում անհապաղ սպասվում է ռուսական գազ սպառող բոլոր երկրներին, և այստեղ խոսքն արդեն ավելի մեծ թվերի մասին է:

Հայաստանը բացառություն չի լինի: Բելառուսի համար գազի թանկացման դեպքում, այն կթանկանա նաև Հայաստանի համար, և համեմատաբար ավելի շատ, քանի որ Բելառուսը միակ երկիրն է, որն ազատված է ռուսական գազի արտահանման հարկից: Հայաստանն իհարկե արտահանման հարկից ազատված չէ, և նույնիսկ Մաքսային միություն մտնելու դեպքում այս պայմանի մասին չի էլ խոսվում: Հայաստանը Մաքսային միություն մտնում է գազի մասին մեկ հույսով` «անփոփոխ գին», բայց խաղի կանոնները, եթե փոխվում են արտոնյալ Բելառուսի համար, դրանք զգալիորեն կփոխվեն նաև Հայաստանի համար:

Նույնիսկ, եթե արտահանման հարկի գոյության հանգամանքը հաշվի չառնենք և պարզ հաշվարկենք, թե քանի տոկոսով է գազը թանկացել Բելառուսի համար և նույն տոկոսով բարձրացնենք Հայաստանի համար գազի գինը, ապա 1000 խմ համար ստացվում է մոտ 290 դոլար: Այսինքն` 7.4 տոկոսով թանկացում, ինչը նոր շղթայով կարող է հանգեցնել կոմունալ վճարների բարձրացման և տարբեր ապրանքատեսակների թանկացման:

Հիշեցնենք, ապրիլի 1-ից Հայաստան ներմուծվող գազն արդեն մեկ անգամ թանկացել է` 1000 խմ համար 180 դոլարից դառնալով 270 դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում