Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրի շրջանակներում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացավ «Ինտեր»-ի և երկրի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ի հանդիպումը: Այն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը 73-րդ րոպեին բացեց «Ինտեր»-ի նորեկ Մաուրո Իկարդին, սակայն 2 րոպե անց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը վերականգնեց հավասակշռությունը` փրկելով իր թիմին պարտությունից:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրից հետո «Ինտեր»-ն ու «Յուվենթուս»-ը վաստակել են 7-ական միավոր:










































